Nokia-ն 3 նոր մոդել ներկայացրեց

15:55 • 30.01.09

Nokia ընկերությունը ներկայացրել է Classic շարքի երեք նոր բջջայյին հեռախոս։
Խանութներում բջջայինները կհայտնվեն արդեն 2009թ. առաջին կիսամյակում։ Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն։

Երեք նոր մոդելներից ամենաթանկը Nokia 6700 Classic–ն է։ Վերջինիս գինը 235 եվրո է։ Արտադրողն այս մոդելը ներկայացնում է որպես ամենահաջողված մոդելներից մեկի՝ Nokia 6300-ի «ժառանգորդ»։

Nokia 6700 բջջային հեռախոսները կաշխատեն 3G ցանցում։ Դրանք զինված կլինեն 5 մեգապիքսել տեսախցիկով և GPS մոդուլներով։ Հեռախոսի էկրանի տրամագիծը կազմում է 2,2 դույմ, հիշողությունը՝ 170 մեգաբայթ։ Բացի այդ, հեռախոսն ունի micreSD ձևաչափի հիշողության քարտ տեղադրելու հնարավորություն, որի ծավալը կազմում է մինչև 8 գիգաբայթ։