Հնդկացիները հնարավորություն կունենան նոութբուք գնել ընդամենը 10 դոլարով

14:18 • 31.01.09

Փետրվարի սկզբին Հնդկաստանում ցուցադրվելու է ընդամենը 10 դոլար արժողությամբ նոութբուք, որը մշակվել է համատեղ հնդիկ ուսանողների, գիտնականների և մասնագիտական ընկերությունների կողմից։ Նոութբուքի հեղինակները խոստովանում են, որ այժմ արժեքը կազմում է 20 դոլար, սակայն մեծածավալ արտադրությունը թույլ կտա կրկնակի նվազեցնել գինը։

Այս պահին հայտնի է միայն նոութբուքի օպերատիվ հիշողության ծավալը՝ 2 Գբ։ Այդ մասին հաղորդում է overclockers.ru-ն։

Նախագիծը թողարկվել է որպես XO-ի այլընտրանք, քանի որ Հնդկաստանի բնակիչների համար նույնիսկ 100 դոլար արժողությամբ նոութբուքը անթույլատրելի շքեղություն է։ Բացի այդ, XO-ի իրական ինքնարժեքը կազմում է 200 դոլար, իսկ Հնդկաստանի կառավարությունը չի պատրաստվում վճարել դրա համար իր բյուջեից։ Հնարավոր է, որ Հնդկաստանում ստեղծված էժան նոութբուքի մասին մանրամասնությունները հայտնի դառնան ավելի ուշ։