Բջջային հեռախոսների հունվարյան լավագույն տասնյակը գլխավորել է Samsung SGH-i900/i910 Omnia-ն

10:57 • 02.02.09

Krusell ընկերությունը հրապարակել է ամենամեծ պահանջարկ վայելող բջջային հեռախոսների հերթական վարկանիշային աղյուսակը։ Հունվարյան աղյուսակը գլխավորել է Samsung SGH-i900/i910 Omnia (WiTu) բջջային հեռախոսը։ Նոր մոդելներից լավագույնների ցուցակում են ընդգրկվել HTC Touch HD-ը, BlackBerry Storm-ը և Nokia 6220-ը։

1. Samsung SGH-i900/i910 Omnia (WiTu)
2. HTC Touch HD
3. Nokia E51
4. BlackBerry Storm
5. Nokia 6300
6. Nokia 3109
7. Sony Ericsson X1 Xperia
8. Nokia E71
9. Nokia 6220
10. HTC Touch Diamond

«2008թ. վարկանիշային աղյուսակի առաջին հորիզոնականներն էին զբաղեցնում մեծամասամբ Nokia-ի, Sony Ericsson-ի և Apple-ի բջջային հեռախոսները։ Հունվարի վարկանիշային աղյուսակն այլ տեսք ունի. Nokia-ն նախկինի պես զբաղեցնում է շատ դիրքեր, սակայն RIM, HTC և Samsung մոդելների հետ մեկտեղ։ Ակնկալվում է, որ փետրվարին BlackBerry Storm-ը կբարձրանա 1-2 հորիզոնականով»,- նշել է Krusell-ի ղեկավար Ուլֆ Սանդբերգը։

Ինչպես հաղորդում է tiger-news.info-ն, ցուցակը կազմել են ավելի քան 50 երկրների տվյալների հիման վրա։