Panasonic-ը կրելու է 4,2 մլրդ դոլարի կորուստ
Աշխարհահռչակ Panasonic ընկերությունը հայտարարել է, որ կրելու է 4,2 մլրդ դոլարի հասնող տարեկան վնասներ։ Բացի այդ, ընկերության ղեկավարությունը հայտարարել է 15 հազ. աշխատատեղ կրճատելու և գործարաններ փակելու մտադրելու մասին, քանի որ ընկերության արտադրանքի պահանջարկն ընկել է։
Panasonic-ը միակ ճապոնական ընկերությունը չէ, որը հայտարարել է տարեկան ֆինանսական կորուստների մասին։ Sony-ին ևս մեծ տարեկան կորուստներ է կրելու։










