Ստեղծվելու է բարձր տեխնոլոգիաների միասնական կենտրոն
Երեկ Եվրասիական տնտեսական համագործակցության անդամ երկրների գագաթնաժողովի ընթացքում որոշում է կայացվել ստեղծել բարձր տեխնոլոգիաների կենտրոն։ Այդ մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
«Այսօր որոշում է կայացվել, քանի որ թե՛ Ռուսաստանում, թե՛ Ղազախստանում կան որոշակի ուղղություններ, իսկ Բելառուսում ստեղծում է բարձր տեխնոլոգիաների կենտրոն, այն արդեն կառուցվում է»,- հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Քանի որ կա փորձ, մենք որոշել ենք այն միացնել և ստեղծել բարձր տեխնոլոգիաների մեկ միասնական կենտրոն»,- հավելել է նախագահը։
Լուկաշենկոն նաև նշել է, որ դեռևս որոշում չի կայացվել, թե որտեղ է գտնվելու կենտրոնը։










