«Ավագ դպրոցը» լուծել է հաճախելիության խնդիրը, կարծում է ՀՀ կրթության և գիտության փոխնախարարը

15:42 • 05.02.09

«Բարձր դասարաններում հիմնական խնդիրը վատ հաճախելիությունն էր, սակայն ավագ դպրոցը լուծեց այդ խնդիրը և հաճախելիություն արդեն բարձր է»,– այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանը։

Ավագ դպրոցի ծրագիրը իրենից ներկայացնում է հոսքային կրթություն, որը դպրոցականներին հնարավորություն կտա իրենց ակադեմիկ կրթությունը շարունակել՝ ինքնուրույնաբար ընտրելով ուսումնասիրվող առարկաները։
Բացի այդ փոխնախարարը ավելացրել է, որ ավագ դպրոցների քանակը Հայաստանում հաջորդ ուսումնական տարվա ընթացքում կհասնի 52–ի։

«Արդեն իր ավարտին է մոտենում Համաշխարհային բանկի հետ անցկացվող երկրորդ վարկային ծրագիրը, որը ուղղված էր ավագ դպրոցի համակարգի ստեղծմանը»,– նշել է Եսայանը։

Այսպիսով, այսօր Հայաստանում արդեն 10 փորձարարական ավագ դպրոց կա։ Փոխնախագահը նաև նշել է, որ Հայաստանում ավագ դպրոցների համակարգի ստեղծումը պետք է ավարտին հասցվի մինչև 2011թ., որից հետո երկրում արդեն 150 ավագ դպրոց է գործելու։

Եսայանը նաև խոսել է կադրերի վերապատրաստման մասին։ Նա նշել է, որ «ավագ դպրոցի» նոր համակարգին լիովին համապատասխանելու նպատակով՝ ուսուցչական կազմի համար 40 ցերեկային դասընթացներ են կազմակերպվել։

«Այդ դասընթացների առաջին փուլն արդեն ավարտվել է։ Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք արդյունքներից։ Շուտով կսկսվի նաև երկրորդ փուլը»,– ավելացրել է փոխնախագահը։

Ըստ Եսայանի՝ վերոհիշյալ դասընթացների ընթացքում ուսուցիչները ծանոթացել են
ավագ դպրոցի համակարգի ստեղծման ծրագրին, նոր տեխնոլոգիաներին և գնահատման համակարգին։

Բացի այդ, կրթության նախարարը ավագ դպրոցների նոր դասագրքերի հրատարակման համար արդեն մրցույթ է հայտարարել։

«Մենք մասնագետների առաջարկներին ենք սպասում։ Ստացված առաջարկները կքննարկվեն ուսուցիչների մասնակցությամբ»,– եզրափակել է Եսայանը։

Հիշեցնենք, որ ավագ դպրոցի ստեղծման ծրագիրը Հայաստանի Հանռապետության կառավարությունը հավանության էր արժանացրել 2008թ. մարտի 27–ին։