Մարսում չափազանց մաքուր ջուր են հայտնաբերել
Մարս մոլորակը Reconnaissance Orbiter զոնդով ուսումնասիրող աշխատակիցները հաղորդել են, որ Կարմիր մոլորակի հյուսիսային բևեռում գտնվող ահռելի սառցե կուտակումները պարունակում են ավելին քան 95% ջուր։ Այս մասին հաղորդում է popmech.ru-ն։
Կարմիր մոլորակի Planum Boreum անվանումը կրող այս հատվածը մանրամասն ուսումնասիրվում է իտալական SHARAD ռադիոտեղորոշիչի միջոցով։
Սառցե կուտակումները մոտ մեկ մետր խորությամբ ուսումնասիրելուց հետո SHARAD–ը ցույց է տվել, որ նախկինում «Չոր սառույց» կամ սառած ածխաթթու գազ համարվող նյութն իրականում ջուր է, այն էլ՝ չախազանց մաքուր։
Այդ փաստը, սակայն, չի վերաբերում մոլորակի հարավային սառցե հատվածին, որը, ըստ եվրոպական Mars Express սարքավորման հաղորդած տվյալների, իրենից ներկայացնում է մահացած ջրի և ածխաթթու գազի խառնուրդ։
Ըստ գիտնականների՝ Կարմիր մոլորակի սառցե պաշարները կազմում են մոտ 2–3 մլն քառակուսի կիլոմետր, ինչը գրեթե հարյուր անգամ ավելին է, քան Հյուսիսային Ամերիկայի բոլոր մեծ լճերը։










