Ռուսերենի մակարդակը Հայաստանում լուրջ խնդիր է, կարծում է կրթության փոխնախարարը

16:14 • 05.02.09

«Ռուսերենը միշտ համարվել է առանձին առարկա։ Օտար լեզուների հայտագրման ընթացքում ռուսերենը չի համարվել օտար լեզու։ Այսինքն, հնարավորութուն չի տրվել ընտրելու՝ անգլերեն, ֆրանսերեն կամ ռուսերեն։ Ընտրվել է օտար լեզու, իսկ ռուսերենը գնացել է որպես առանձին առարկա», – այսօր ասուլիսի ժամանակ ասել է կրթության և գիտության փոխնախարար Բագրատ Եսայանը։

Նա նշեց, որ Հայաստանում իսկապես կա ռուսած լեզվի կարգավիճակի հստակեցման հարց։
«Այդ հարցը մինչ այժմ կարգավորված չէ։ Իմ խորին համոզմամբ՝ դա հանգեցնում է ռուսերենի գիտելիքի նվազեցմանը հանրապետությունում», – հավելեց նա։

Այդ համատեքստում Եսայանը ներկայացրեց մի քանի տվյալ։
Եթե 2008 թվականին նախարարությունը ստացել է 8 հազարից ավելի դիմում անգլերենից , ապա ռուսերենից՝ ընդամենը 1500։

«Սա, իհարկե, լուրջ խնդիր է, և մենք պետք է մտածենք երկրում ռուսերենի մակարդակը պահելու մասին», – եզրափակեց նա։