Բագրատ Եսայան. Հայաստանում ուսումնարանների պակաս կա

15:39 • 05.02.09

Ներկա պահին Հայաստանում գործում է 29 ուսումնարան, ինչը, ըստ Հայաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Բագրատ Եսայանի, բավարար չէ։

«Ուսումնարանների նման քանակը բավարար չէ մեր տնտեսության զարգացման համար»,- նշել է նախարարի տեղակալն այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

Այսպես, մինչև ԽՍՀՄ-ի փլուզումը Հայաստանում գործում էր 100 ուսումնարան։ Ըստ Եսայանի՝ որոշ մասնագիտություններ կադրերի սուր պակաս են զգում։

«Եթե այդ բացը մենք չլարցնենք, կարելի է համարել, որ կրթության վերաձևավորման ողջ գործընթացը 100%-ով անհաջողության է մատնվել»,- հավելել է Եսայանը։

Նախարարի տեղակալը նման իրավիճակից ելքը տեսնում է նոր ուսումնարանների բացման մեջ։ Այսպիսով, ըստ Եսայանի՝ վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանում բացվել է մոտավորապես 5 ուսումնարան. ևս 2-3 ուսումնարանի շինարարությունն ընթացքի մեջ է։