Կվերազինվեն միջին մասնագիտական հաստատությունները
Կառավարությունն այսօր որոշել է 2009թ. իր պահուստային ֆոնդից 272 մլն 214 հազար դրամ է հատկացրել ՀՀ գիտության և կրթության նախարարությանը, որից 65 մլն 418.8 հազար դրամ` նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների շենքերի նորոգման, 192 մլն 395.2 հազար դրամ` միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների լաբորատորիաների և արհեստանոցների վերազինման և 14 մլն 400 հազար դրամ` 16 ուսումնական պլանների և մոդուլային ծրագրերի մշակման համար։ Այս մասին տեղեկացնում է կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։










