Մեդվեդևը նախանձում է հայերին

16:47 • 15.04.09

«Ինտերնետի հանդեպ ունեցած ես իմ դիրքորոշումը բազմիցս եմ արտահայտել և ևս մեկ անգամ կարող եմ ասել, որ մենք պետք է նորմալ պայմաններ ստեղծենք ինտերնետի զարգացման համար»,- Независимая газета-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:

«Ես վերջերս մասնակցել եմ Հայաստանում «վայմաքսային» տեխնալոգիաների տեղադրմանը և միայն նախանձում եմ մեր հայ գործընկերներին, քանի որ, լինելով փոքր հանրապետություն, նրանք ինտերնետը տարածել են ամենուր: Կարելի է ավտոմեքենայով մի տեղից մեկ այլ տեղ գնալ և հեռույստացույց դիտել արագ ինտերնետի շնորհիվ: Մեզ մոտ իրավիճակն այլ է, մեր երկիրը հսկայական է, որտեղ մեծ կազմակերպչական ռեսուրսներ են անհրաժեշտ»,- եզրափակել է Մեդվեդևը: