Nokia-ի շահույթը նվազել է 90%-ով
Բջջային հեռախոսներ արտադրող՝ աշխարհի խոշորագույն ընկերության՝ Nokia-ի շահույթը նվազել է շուրջ 90%-ով: Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը, ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ընկերության զուտ շահույթը նվազել է մինչև €122 մլն, մինչդեռ անցած տարվա նույն ժամանակահատվածում $1,22 մլրդ էր:
Nokia-ն ներդրողներին հավաստիացրել է, որ կես տարում կարգավորելու է ստեղծված վիճակը: Բացի այդ, ընկերությունը հայտարարել է, որ երկրորդ եռամսյակում պատրաստվում է ավելացնել իր շուկայական մասնաբաժինը: Nokia-ի եռամսյակային ֆինանսական արդյունքները, այնուամենայնիվ, գերազանցեցին շուկայի ակնկալիքները: Արդյունքում ընկերության բաժնետոմսերի արժեքն աճեց շուրջ 10%-ով:
Անցած տարի աշխարհում վաճառված հեռախոսների մեկ երրորդը բաժին է ընկել Nokia-ին: Այս տարի ընկերությունը բջջային հեռախոսների շուկայի 10%-ով կրճատում է ակնկալում:
Շուկայական ծանր պայմաններին դիմակայելու համար Nokia-ի գործադիր տնօրեն Ալի-Պեկա Կալասվուոն smartphone-ների ապրանքային գիծը պատրաստվում է համալրել զգայուն էկրաններ և ավելի ցածր գին ունեցող մոդելներով:
Մինչև 2010թ. Nokia-ն պատրաստվում է €700 մլն-ով նվազեցնել գործառնական ծախսերը: Ընդ որում՝ դրանց մեծ մասը կրճատվելու է արդեն այս տարի:










