Հայաստանում սահմանվել է նոր միջազգային մրցանակ
Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաև նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ։
ՀՀ նախագահի մամլո գրասենյակի հաղորդմամբ՝ մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաև դրան հարակից ֆի¬զիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քա¬ղա¬քացիությունից։ Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, և մրցանակաբաշխության առաջին տարին համար¬վելու է 2010 թվականը։ Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է 500.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։
Հրամանագրով Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկաց¬ման և մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամ¬կետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխ¬վելու է յուրա¬քանչյուր տարի, և որտեղ կարող են ընդգրկվել նաև օտարերկրյա գիտնա¬կան¬ներ, ինչ¬պես նաև հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը։
ՀՀ կառավարությանը հանձնարարվել է նաև` ապահովել հանձնաժողովի գործունեության և մրցանակի շնորհման հետ կապ¬ված անհրաժեշտ միջոցառումների իրականացումը Հայաստանի Հանրա¬պե¬տու¬թյան պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ միջոցների հաշվին։
Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հա¬ջոր¬դող օրվանից։










