Գիտնականները ստեղծել են աշխարհում ամենաստույգ ժամացույցը
Ամերիկացի գիտնականները` Կոլորադո համալսարանից, ներկայացրել են ատոմային ժամացույց: Նոր քվանտային քրոնոմետրի սխալ ընթացքի հավանականությունը շատ փոքր է. եթե նույնիսկ այն սխալվի, ապա 300 մլն տարվա ընթացքում ընդամենը 1 վայրկյանով: Այդ մասին հաղորդում է Newsme.com.ua-ն:
Նշենք, որ ժամացույցի ընթացքը հաշվարկվում է ստրոնցիումի ատոմների շնորհիվ: Ժամացույցի հեղինակները պնդում են, որ այս նորարարությունն իր ցուցանիշներով գերազանցել է պաշտոնական ատոմային ժամացույցը, որն օգտագործում է արբանյակային համակարգերում Չափանիշների և տեխնոլոգիաների ամերիկյան ազգային ինստիտուտը:
Մինչ այժմ ամենաստույգ ժամացույցն էր համաևվում ցեսիումե ժամացույցը, որը կարող է սխալվել 70 մլն տարիների ընթացքում ընդամենը 1 վայրկյանով:










