2012թ. կարող է խոշոր տեխնածին աղետ տեղի ունենալ
Լուրջ տեխնածին աղետ կարող է տեղի ունենալ 2012թ. սեպտեմբերին: Նման եզրահանգման է եկել ամերիկյան Գիտությունների ազգային ակադեմիայի գիտական անձնակազմը, որը զբաղվում է Արևի «գործողությունների» ուսումնասիրությամբ: Այս մասին հաղորդում է ИТАР-ТАСС-ը։
Նրանց կարծիքով` 2012թ. սեպտեմբերին Երկիր մոլորակի վրա կարող է «թափվել», այսպես կոչված, «իդեալական արևային» էլեկտրամագնիսական փոթորիկ: Հզոր միջուկային պայթյունների հետևանքով մեր երկրի վրա առաջացած իոնացված մասնիկների հոսքը, որը հոսում է արևային պսակից, անընդհատ գրոհում է Երկիր մոլորակը: Սակայն երկրագնդի մթնոլորտը և մագնիսական դաշտը մեծամասամբ արդյունավետորեն պաշտպանում են այն:










