Գեր մարդիկ նպաստում են գլոբալ տաքացմանը

13:22 • 23.04.09

Գիրությամբ տառապող մարդիկ նպաստում են գլոբալ տաքացմանը, գրում է The Daily Mail-ը։

Հրատարակությունը վկայակոչում է բրիտանացի գիտնականների հետազոտությունները, համաձայն որոնց՝ գեր մարդիկ ավելի շատ են մեքենա վարում, ինչն ավելացնում է ածխաթթու գազի արտանետումը մթնոլորտ՝ դառնալով կլիմայի տաքացման հիմնական պատճառներից մեկը։

Սակայն մարդիկ, ովքեր տառապում են գիրությամբ, «կրկնակի վնասաբեր են». նրանք խոշոր եղերջերավոր անասունների ավելի շատ միս են սպառում. օրինակ, մեթանը, որն արտադրում են կովերը, կազմում է այդ գազերի 20%-ը, ինչը և հանգեցնում է գլոբալ տաքացմանը։