Կառավարությունը փորձելու է համախմբել հայ գիտնականների ներուժը
Կառավարությունն այսօր կայացած հերթական նիստի ժամանակ հաստատել է Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագիրը և ծրագրի միջոցառումների ժամանակացույցը։
Ծրագրի շրջանակներում կիրականացվի արտերկրի հայ գիտնականների գիտական գործունեությունը նկարագրող տվյալների հավաքագրում և բազայի ստեղծում, որը կտրամադրվի գիտական կազմակերպություններին` համագործակցության խթանման ու ընդլայնման, գիտական նոր կապերի հաստատման, միջազգային փորձի փոխանակման, որակյալ գիտական և գիտակրթական կադրերի պատրաստման համար։ Հայ գիտնականների ներուժի համախմբման ծրագրի ընդունումն ու իրականացումը կնպաստի Հայաստանի և օտարերկրյա պետությունների հայագիտական կենտրոնների համագործակցության սերտացմանն ու համատեղ հետազոտությունների իրականացմանը, սփյուռքահայության ստվար հատվածի հետ կապերի ընդլայնմանն ու խորացմանը, արտերկրի հայ գիտնականների գիտելիքների, փորձի և հնարավո¬րու¬թյունների օգտագործմանը պետության համար կարևոր հիմնախնդիրների լուծման գործում։
Կառավարության հաղորդագրության համաձայն, հարցի կապակցությամբ վարչապետը նշել է, որ այս համագործակցության ոլորտում և համահայկական ներուժի բացահայտման գործում իրականացված վերջին միջոցառումները մեծ խանդավառություն են առաջացնում Սփյուռքում։










