Աշխարհում կտրուկ կրճատվել է բջջային հեռախոսների վաճառքը

12:15 • 01.05.09

Աշխարհում բջջային հեռախոսների վաճառքները 2009թ. առաջին եռամսյակում նախորդ տարվա ցուցանիշների համեմատ կրճատվել են 13%-ով։ Սա աննախադեպ ցուցանիշ է վերջին ութ տարիների համար։

Strategy Analytics հետազոտական ընկերության տվյալների համաձայն՝ 2009թ. առաջին եռամսյակում վաճառվել է 245 մլն բջջային հեռախոս։

Վաճառքների անկման պատճառը ֆինանսական ճգնաժամն է, որի հետևանքով կտրուկ նվազել է բազմաթիվ ապրանքների պահանջարկը, այդ թվում՝ կապի միջոցներինը։

Մասնաճյուղի առաջատար Nokia-ի վաճառքները մեկ եռամսյակում ընկել են 19%-ով։

Առավել շատ ճգնաժամից տուժել է Motorola-ն. վերջինիս վաճառքները կրճատվել են միանգամից 46%-ով, իսկ շուկայի մասնաբաժինն ընկել է 10-ից մինչև 6%։

Motorola-ի վաճառքների անկումը հանգեցրել է նրան, որ բջջային հեռախոսներ արտադրող խոշոր ընկերությունների կազմում այդ ընկերությունը զիջել է երրորդ տեղը LG-ին։ Կորեական կոնցեռնն այժմ գրավում է շուկայի 9%-ը։

Հինգերորդ տեղը, նախկինի պես, զվաղեցնում է SonyEriccson-ը։ Սակայն այդ ընկերության վաճառքներն ընկել են 40%-ով, իսկ շուկայի մասնաբաժինը՝ 8-5,9%-ով։

Միակ ընկերությունը, որին հաջողվել է էապես ավելացնել վաճառքները, Apple-ն է։ Սակայն ընկերությունը դեռևս հեռու է բջջային հեռախոսներ արտադրող լավագույն հնգյակից։

Apple-ը մեկ եռամսյակում վաճառել է 3,8 մլն iPhone: Համեմատության համար նշենք, որ SonyEriccson-ի վաճառքի ծավալները կազմում է 14,5 մլն հեռախոս։