Միացյալ Նահանգներում առաջին անգամ փոխպատվաստել են հիվանդի երկու ձեռքերը
Պիտսբուրգի համալսարանի բժշկական կենտրոնի վիրաբույժները հաջողությամբ են ավարտել Միացյալ Նահանգներում երկու ձեռքերի փոխպատվաստման առաջին վիրահատությունը։
Պիտսբուրգի փոխպատվաստողների հիվանդը՝ 57-ամյա Ջեֆ Կեպները, մանրէների վարակի հետևանքով տասը տարի առաջ զրկվել էր նախաբազուկային մասի ստորին հատվածից և ոտնաթաթերից։
Փոխպատվաստման ենթարկված հիվանդները կյանքի ողջ ընթացքում ընդունում են իմունային դեպրեսանտներ, որոնք հղի են բազմաթիվ բացասական հետևանքներով։ Սակայն բժիշկները մտադիր են փոխպատվաստել հիվանդին ձեռքերի դոնորի ողնուղեղը՝ հիվանդի վիճակը թեթևացնելու համար։










