Microsoft-ը համառորեն ուզում է դառնալ Yahoo-ի գործընկերը
Microsoft-ի գործադիր տնօրեն Սթիվ Բալմերը հայտարարել է, որ Yahoo-ի հետ համագործակցության եզրեր է փնտրում և հույս ունի, որ այդ համագործակցությունից կծնվեն «ավելի լավ ապրանքներ»:
Reuters-ի հաղորդմամբ՝ Բալմերի ուղևորությունը Սան Ֆրանցիսկոյի ծոց, ասեկոսեների տեղիք է տվել:
Ենթադրվում է, որ նա այնտեղ է մեկնել Yahoo-ի գործադիր տնօրեն Քերոլ Բարցի հետ գործարքի մանրամասները քննարկելու նպատակով:
Բալմերը հուսով է, որ Yahoo-ն, ի վերջո, կհամաձայնի համագործակցել ինտերնետային որոնումների բնագավառում, և երկու ընկերությունները միասին կարող են ավելի շատ հաճախորդներ և գովազդատուներ գրավել:
Yahoo-ն և Microsoft-ն ինտերնետային որոնումների շուկայի համապատասխանաբար երկրորդ և երրորդ խոշորագույն խաղորդներն են:










