Աշոտյանը սպասում է հրամանագրին. Կնշանակվի նոր նախարար
Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի երեկվա նիստում կուսակցությունը միաձայն որոշել է կրթության և գիտության նախարարի պաշտոնում երաշխավորել Արմեն Աշոտյանի թեկնածությունը։
Այս լուրը ՀՀԿ պաշտոնական կայքն է թողարկել, իսկ մեկնաբանություններ ստանալու մեր փորձին Արմեն Աշոտյանը պատասխանել է, որ ոչինչ չի ասում։ «Սպասենք հրամանագրին»,– ասել է Աշոտյանը։
Tert.am–ի այն հարցին, թե, այնուամենայնիվ, սպասո՞ւմ եք հրամանագրի ստորագրմանը, Արմեն Աշոտյանը պատասխանել է «այո», ինչը նշանակում է, որ նրան կրթության և գիտության նախարար նշանակելու մասին հրամանագրի ստորագրումը չի ուշանա։










