ADC-ն ակցիա է հայտարարում
«Արմենիան Դեյթաքոմ Քամփնի» ընկերությունը (ADC) հայտարարել է ակցիա, որը նախատեսում է «Ինտերնետ Օֆիս Մինի» ծառայության ամսավարձերի նվազեցում:
Ինչպես հաղորդել են ընկերության լրատվական բաժնից, մայիսի 13-ից հունիսի 12-ը, ստորագրելով մեկ տարվա պայմանագիր, բաժանորդները կարող են վճարել զգալիորեն նվազեցված ամսավարձեր ողջ տարվա ընթացքում և ունենալ օպտիկամանրաթելային ինտերնետ ծառայություն՝ առանց տրաֆիկային սահմանափակումների:










