Հայաստանում ինտերնետը 100 անգամ ավելի թանկ է քան ԱՄՆ-ում

16:30 • 13.05.09

Հայաստանում «Արմենտելի» մենաշնորհի վերացումից հետո ինտերնետի գինն էժանացել է շուրջ 4 անգամ, սակայն շարունակում է թանկ մնալ, օրինակ, ԱՄՆ-ում գործող գներից 100 անգամ:

Այսպիսի կարծիք է հայտնել «Սինոփսիս» ընկերության տնօրեն Հովիկ Մուսայելյանը` ելույթ ունենալով Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների (գործատուների) միության ՀԱԳ(Գ)Մ 5-րդ համագումարի ժամանակ։ Նա նշել է, որ ինտերնետի գները չափազանց կարևոր են ՏՏ ոլորտը զարգացնելու համար` որպես տնտեսական ճգնաժամի ազդեցությանը դիմակայելու կարևոր միջոցառումներից մեկը։ Այդ գործում ներկայումս պահանջվում է կառավարության հրատապ և գործուն միջամտությունը:

«Այլապես կառավարության կողմից ՏՏ ոլորտը գերակայություն հռչակելը միայն լոզունգի պես բան է ստացվում»,-հայտարարել է Մուսայելյանը: