Samsung-ը բջջային հեռախոս է թողարկել թոշակառուների համար

12:19 • 14.05.09

Samsung ընկերությունը ներկայացրել է C3060R բջջային հեռախոսը։ Այն պատրաստված է մոնոբլոկի տեսքով և նախատեսված է տարեց մարդկանց համար։ Այդ մասին ասվում է ընկերության պաշտոնական հաղորդագրության մեջ։

Արտադրող ընկերությունն ընդգծել է, որ C3060R-ի մենյուն չափազանց պարզունակ է։ Այն բաղկացած է հինգ կետերից, իսկ էկրանի բոլոր ֆայլերը խոշոր են և արտահայտիչ։ Որպեսզի վատ տեսողություն ունեցող մարդիկ առավել հեշտ օգտվեն հեռախոսից, C3060R-ի տառատեսակն ավելի խոշոր է, քան սովորական բջջային հեռախոսներում։

Հեռախոսի վրա առկա է SOS կարմիր կոճակը, որը սեղմելու դեպքում հեռախոսի էկրանի վրա հայտնվում են հինգ ամենակարևոր հեռախոսահամարները, որոնք մուտքագրված են օգտատերի կողմից սարքի հիշողության մեջ։