Ալերգիա ճառագայթման դեմ
Ստոկհոլմի համալսարանի աշխատակից Օլե Յոհանսոնը Pathophysiology ամսագրում հրապարակել է աշխատանք իմունային համակարգի վրա էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության մասին:
Աշխատանքում ամփոփվում է մարդու մարմնի վրա կենցաղային և այլ արհետսական աղբյուրների բացասական ազդեցությունը: Նման ազդեցության ամենահզոր և տարածված աղբյուրն է բջջային հեռախոսը, հաղորդում է CNews-ը:
Այսպիսով, գիտաշխատողները գալիս են այն երզակացության, որ ստեղծվում է յուրատեսակ ալերգիա` ընդդեմ ճառագայթման: Դոկտոր Յոհանսոնը նշում է, որ, հանավաբար, մարդու իմունային համակարգը ի զորու չէ պայքարել արհեստական աղբյուրների ազդեցության դեմ, այդ իսկ պատճառով չի բացառվում, որ հետևանքներն այլ կերպ դրսևորվեն` հիվանդություններով և իմունային համակարգի թուլացմամբ:










