Եվրոպացի հնէաբանները սենսացիոն բացահայտում են արել
Գիտնականներին հաջողվել է հայտնաբերել հնագույն էակի մնացորդները, որը, հավանաբար, պակասող օղակն է մարդու էվոլյուցիայի ճանապարհին։
Կմախքը մոտավորապես 47 մլն տարեկան է։ Դա մեկ մետր երկարությամբ ինը ամսական էգ էր։ Ոսկորներն այնքան լավ են պահպանվել, որ նշմարելի է նույնիսկ քարացած մորթին։
Արտաքնապես այդ էակը հիշեցնում է ժամանակակից լեմուրի, և այն նույնպես բուսակեր է եղել։ Նախապատմական կենդանին ստացել է Իդա անունը։
Շենկենբերգի հետազոտական ինստիտուտի գիտնական դոկտոր Յենս Ֆրանցենը կարծում է, որ «դա իսկապես մեր հնագույն նախահայրն է։ Այն մարդու ուղիղ նախահայրը չէ, այլ նախանախանախամորաքույրը», հաղորդում է ОРТ հեռուստաալիքը։
Նշենք, որ քարացած մնացորդները հայտնաբերել են Գերմանիայում դեռևս 80-ականներին։ Երկար ժամանակ դրանք պահվել են մասնավոր հավաքածուներում, և միայն տասնյամյակներ անց հայտնվել են գիտնականների տրամադրության տակ։










