Sony Ericsson-ի գործերը լավ չեն

10:08 • 20.05.09

Էլեկտրոնիկայի ճապոնական արտադրող Sony կորպորացիան երեկ հայտարարել է, որ շվեդական Ericsson-ի հետ համատեղ ընկերությունը՝ Sony Ericsson-ը, փորձելու է նվազագույնը 100 մլն եվրո ներգրավել։

Ընդ որում՝ Sony-ի ֆինանսական հարցերով գործադիր տնօրեն Նոբույուկի Օնեդան արդեն հայտարարել է, որ գումարները ներգրավվելու են կա՛մ բանկերից վարկի տեսքով, կա՛մ մայր ընկերություններից:

Հիշեցնենք, որ անցած ամիս Sony Ericsson-ը հայտարարեց, որ պատրաստվում է կրճատել յուրաքանչյուր հինգերորդ աշխատակցին: Այդ ճանապարհով ընկերությունը փորձում է ծածկել վաճառքի ծավալների անկման հետևանքով կրած կորուստները: