Ջավախքի և Քվեմոքարթլիի հայ ուսանողների վարձի հարցը լուծում կստանա
Ջավախքի և Քվեմոքարթլիի հայերի համար, որոնք սովորում են Հայաստանի բուհերում, ուսման վարձի հետ կապված խնդիրներ կան։ ԱԺ պատգամավոր Տաճատ Վարդապետյանն այսօր խորհրդարանում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հարց է բարձրացրել, թե ի՞նչ է անում կառավարությունը այդ ուսանողների ուսման վարձը Հայաստանի ուսանողների վարձավճարին հավասարեցնելու համար։
Հարցին պատասխանել է Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ու նշել, որ այդ հարցի լուծման համար քննարկում է նախատեսվում բուհերի ռեկտորների հետ, որից հետո կստորագրվի համաձայնագիր, ինչը վիրահայերի ուսման վարձը կհավասարեցնի Հայաստանի հայ ուսանողների վարձավճարի չափին։ Հրանուշ Հակոբյանը նաև նշել է, որ շուտով այդ հարցի կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանի մոտ հավաք կլինի։










