Google-ը չի հատի տեխնոլոգիայի և բովանդակության սահմանագիծը
Google ընկերության գործադիր տնօրեն Էրիկ Շմիդտը Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է, որ Google-ը չի պատրաստվում հատել տեխնոլոգիայի և բովանդակության միջև սահմանագիծը և զանգվածային լրատվամիջոցի ձեռքբերման ծրագիր չունի:
Ավելի վաղ լուրեր էին տարածվել, թե Google-ը պատրաստվում է դուրս գալ տեղեկատվական բովանադակության մատակարարների շուկա:
Շմիդտը հավաստել է, որ թերթի գնումը Google-ի համար չափազանց թանկ և ռիսկային գործարք կլիներ: Այնուամենայնիվ, ընկերությունը շարունակելու է համագործակցել թերթերի հետ նրանց ինտերնետային կայքերը բարելավելու և գովազդատուների համար ավելի գրավիչ դարձնելու ուղղությամբ:
Շմիդտը կարծում է, որ նորություններին վճարովի մատչում տրամադրելն անհեռանկարային է, քանի որ մարդիկ միշտ էլ տեղեկություն ստանալու անվճար աղբյուրներ կգտնեն:
Հետևապես, վճարովի կարող է լինել միայն բացառիկ կամ հատուկ տեղեկատվությունը:










