Սուպերմարկետների սայլակների բռնակները փողից կեղտոտ են

17:41 • 25.05.09

Ամեն օր մենք ձեռքերով դիպչում ենք տարբեր իրերի` դռների բռնակներին, փողին, մետրոյի շարժասանդուղքի երկաթյա ձողերին: Արդյո՞ք նման հպումները վտանգավոր չեն:

Կատարված վերլուծությունները ցույց են տվել, որ փողի վրա առկա է միայն մեկ տեսակի մանրէ, որն իրենից որևէ վտանգ չի ներկայացնում: Մետրոյի շարժասանդուղքի վրա առկա են մի քանի տեսակի մանրէներ և սնկեր, որոնք, թերևս, կարող են գրգռվածություն առաջացնել ցածր իմունիտետ ունեցող մարդկանց մաշկի վրա:

Պարզվել է, որ ամենավտանգավոր բացիլներն իրենց վրա կրում են սուպերմարկետների սայլակների բռնակները: Դրանց վրա հայտնաբերվել են տարբեր վտանգավոր հիվանդությունների բացիլներ:

Այս դեպքում մնում է հույս դնել միայն օրգանիզմի պաշտպանիչ ուժի վրա, հաղորդում է КП-ն: