Odnoklassniki.ru և Vkontakte.ru կայքերի սեփականատերը ցանկանում է ներդրումներ կատարել Facebook-ում

12:22 • 25.05.09

DST Advisors ընկերությունը, որը կառավարում է Digital Sky Technologies հիմնադրամը (ունի բաժնեմաս Mail.ru, Odnoklassniki.ru, Vkontakte.ru կայքերում), Facebook Inc. ընկերությանն առաջարկել է 300-350 միլիոն դոլար ներդնել ընկերության բաժնետոմսերի մեջ:

Նշենք, որ 2008թ. Facebook-ն առաջ անցավ MySpace հասարակական ցանցից` դառնալով Արևմուտքում ամենաճանաչված ցանցը։

Դեռևս հայտնի չէ, թե արդյոք Facebook-ը որևէ պատասխան է տվել DST Advisors ընկերությանը: