Nokia N900-ը կդառնա հեռախոս
Ինտերնետում հայտնվել են Nokia ընկերության կողմից նոր ինտերնետ-պլանշետի տեխնիկական բնութագրերը, որոնք հրապարակել է MobileCrunch-ը։
Հիշեցնենք, որ Nokia N900 Internet Tablet-ը վաճառքի հանելու մասին լուրերը տարածվել էին նախորդ տարվա սեպտեմբերին։ N900-ը սարքի նոր աշխատանքային անվանումն է։ Չի բացառվում, որ առևտրային տարբերակն ունենալու է այլ անվանում։
Այդ սարքավորումը նման է լինելու N810 Internet Tablet-ին, սակայն դրա չափերը էապես կնվազեն (111 x 59,7 x 18,2 մմ՝ նախորդ սերնդի 128 x 72 x 14 մմ մոդելի համեմատ)։ Քաշը ևս կկրճատվի` 226-ից մինչև 180գ։ Իր չափերով նոր սարքավորումն ավելի կարճ և մի փոքր լայն է լինելու, քան N97-ը։ Այս մասին հաղորդում է Cnews-ը։










