Apple-ից երրորդ սերնդի iPhone են սպասում

09:50 • 26.05.09

Փորձագետներն ակնկալում են, որ Apple ընկերությունը հունիսին կներկայացնի երրորդ սերնդի iPhone, որն ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի կհանվի հուլիսի 17-ին, ինչի մասին գրում են ամերիկյան զանգվածային լրատվամիջոցները:

«Նոր սերնդի iPhone-ի ի հայտ գալու մասին լուրերը հասել են բեկումնային կետի: Իսկ խանութներում այժմյան մոդելների հեռախոսների պակասը վկայում է այն բանի մասին, որ հունիսի 8-ին կներկայացվի նոր հեռախոսը»,- գրել է Fortune հանդեսը:

Բոլոր հրատարակությունները վկայակոչում են «աղբյուրներ», սակայն պաշտոնապես Apple-ը լռություն է պահպանում: Ինչպես սպասվում է, երրորդ սերնդի հեռախոսի ֆլեշ հիշողության ծավալը կմեծացվի մինչև 16 գիգաբայթ և 32 գիգաբայթ: