Ամերիկացի քիմիկոսները փորձում են ծղոտից բենզին ստանալ
Ամերիկյան Տեխաս նահանգի Հյուսիս-արևմտյան ազգային լաբորատորիայի քիմիկոսների մի խումբ ներկայացրել է տեխնոլոգիա, որը թույլ է տալիս ցելյուլոզայից ստանալ HMF միակցություն, որը կարևորագույն տարր է հանդիսանում պլաստմասայի և վառելիքի արտադրության համար: Այս մասին հաղորդում է Svobodanews.ru-ն։
Այսօրվա դրությամբ պլաստմասայի արտադրության հիմքում ընկած է նավթը: Եթե քիմիկոսներին հաջողվի իրենց տեխնալոգիան օգտագործել արտադրության մեջ, ապա ներքին այրման շարջիչի պլաստմասայի և վառելիքի արտադրության հիմք կարող են դառնալ սորական փայտը կամ ծղոտը:










