Կրթության ոլորտում կաշառակերությունը կվերանա մի քանի տարվա ընթացքում, փոխնախարար

15:01 • 27.05.09

Կաշառակերությունը չի կարող վերացվել կարճ ժամանակահատվածների ընթացքում: Այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նման կարծիք է հայտնել կրթության և գիտության փոխնախարար Մանուկ Մրկտչյանը:

«Ես ուրախ եմ, որ նախկին և նոր նախարարները, ես և մեր աշխատակիցները համահունչ ենք այդ հարցում: Այդ երևույթը պետք է վերանա կրթության ոլորտից»,- ավելացրել է նա:

Բացի այդ, Մկրտչյանն արդեն դրական տեղաշարժեր է տեսնում այս հարցում: «Փոփոխությունները զգալի կլինեն ինչպես առաջիկա դպրոցական քննությունների ընթացքում, այնպես էլ դրանցից հետո»:

«Մենք դրական փոփոխությունների ենք տրամադրված, այս երևույթ պետք է վերանա մի քանի տարվա ընթացքում»,- եզրափակել է Մկրտչյանը: