ԱՄՆ-ում փափուկ գնդաձև մկնիկ են ստեղծել

12:16 • 15.12.09

Jelfin ամերիկյան ընկերությունը հայտարարել է համակարգչային մկնիկի նոր տարատեսակի թողարկման մասին: Jelfin gel covered mouse-ը 6,5 սմ տրամաչափով կլոր գունդ է` ծածկված 5 միլիմետրանոց ջերմապլաստիկ շերտով, որը փափկում է բարձր ջերմության պայմաններում, հաղորդում է lenta.ru-ն:

Ինչպես պնդում է արտադրող ընկերությունը, ձևի ու ծածկույթի շնորհիվ այս մկնիկն ավելի հարմարավետ է, քան ավանդական մկնիկները: Բացի այդ, նոր մկնիկի կլորությունն և փափկությունը նպաստում են այն օգտագործողի ձեռքի մկանների աշխատանքին։

Նորամուծությունն ունի երեք կոճակ, համակարգչին միանում է USB ինտերֆեյսի միջոցով: