Microsoft-ին ստիպում են վաճառքից հանել Word ծրագիրը

14:27 • 23.12.09

ԱՄՆ դաշնային վերաքննիչ դատարանն ուժի մեջ է թողել Micrsoft-ի նկատմամբ դատարանի որոշումը, ըստ որի, այն պարտավոր էր կանադական i4i ընկերությանը վճարել 290 մլն ԱՄՆ դոլար՝ արտոնագրային իրավունքների խախտման համար։
Ավելի վաղ Տեխասի դատարանը ապացուցված էր համարել մեղադրանքը, որ Micrrosoft-ն իր Word ծրագրում ապօրինաբար օգտագործել է i4i-ի կողմից արտոնագրված մշակումներից մեկը։

Դատարանի որոշմամբ, հաջորդ տարվա հունվարի 11-ից Microsoft-ը պետք է վաճառքից հանի Word ծրագիրն ընդհանրապես, սակայն ընկերությունը նշում է, որ այն պահից, երբ դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, նոր վաճառքի հանվող Word 2003 և Word 2007 ծրագրերի կոդում չի օգտագործվի վիճահարույց հայտնագործությունը։