Ֆրանսիան չի թույլատրել Renault-ին ընդլայնվել Թուրքիայում

16:11 • 15.01.10

Ֆրանսիան չի թույլատրել Renault ավտոկոնցեռնին տեղափոխել Clio ավտոմեքենաների արտադրությունը Թուրքիա, հաղորդում է Ведемости-ն` վկայակոչելով Financial Times-ին: Ֆրանսիայի արդյունաբերության նախարար Կրիստիան Էստրոզին ընկերության ղեկավարությանը տեղեկացրել է, որ պետությունը, որը ընկերության 15%-ի բաժնետերն է, հանդես է գալիս ընդեմ Clio IV շարքի մեքենաների արտադրության, որոնք նախատեսվում է թողարկել 2013թ.` Թուրքիայի Բուրսա քաղաքի գործարանում: Ներկայում Clio-ն Renault-ի բոլոր ավտոմեքենաներից ամենավաճառվողն է:

Նշվում է, որ Ֆրանսիայի այսպիսի վարքագիծը հերթական հարվածը կդառնա Թուրքիային, որն առանց այդ էլ լրջորեն վիրավորված է այն հանգամանքից, որ Ֆրանսիան անընդհատ խոչընդոտում է այդ երկրի` Եվրամիությանն անդամակցելու գործընթացին:
Renault-ի տնօրենի տվյալներով, ընկերության ավելացված արժեքի 55%-ը ստեղծվում է Ֆրանսիայում: Ի դեպ, արհմիություններն իրենց հերթին պնդում են, որ Renault-ն անում է ամեն ինչ, որպեսզի փոքր մեքենաների արտադրությունը տեղափոխի զարգացած երկրներ և այժմ դրանց միայն 25%-ն է արտադրվում Ֆրանսիայում: