Այսօր` արեգակնային խավարում
Այսօր մեր մոլորակի տարբեր շրջաններում կարելի կլինի հետևել այս տարվա առաջին արեգակնային խավարմանը:
Արեգակնային խավարումը տեսնել կհաջողվի Արևելյան Աֆրիկայի, Հարավ-արևմտյան Եվրոպայի և Չինաստանի բնակիչներին: Խավարումը տեսանելի կլինի նաև Ռուսաստանի որոշ շրջաններում, հաղորդում է РБК-ն:
Ինչպես նշում են գիտնականները, այս անգամ խոսքը գնում է օղակաձև խավարման մասին, երբ Լուսինը գտնվում է Երկրից ամենամոտ հեռավորության վրա և նրա շողքը նկատվում է երկրային մակերեսին: Խավարման այս դեպքում Լուսինն անցնում է Արեգակի սկավառակի վրայով, սակայն քանի որ այն համեմատաբար փոքր է նրանից, Լուսինը եզրագծվում է արևային լույսով:










