Ինչո՞ւ են մազերը սպիտակում
Կանանց մոտ սպիտակ մազերի հայտնվելը մեծ մասամբ պայմանավորված է ժառանգականությամբ, քան սթրեսներով կամ սննդով: Այս մասին հաղորդում է Donbass.ua կայքը։
Նման եզրահանգման է եկել անգլիացի բժիշկ Դևիդ Ֆիշերը բազմաթիվ դեպքեր ուսումնասիրելուց հետո: Մազերի բնական գույնի կորստին նպաստում են նաև քիմիական գանգրացումը և ներկումը:
Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել են դանիացի 200 զույգ միանման և միմյանցից տարբեր երկվորյակ կանանց մազերի ճերմակելու դեպքեր: Միանման երկվորյակների մոտ, որոնց գենային կոդերը համընկնում են, գիտնականները տարբերություն չեն նկատել: Այն դեպքում, երբ միմյանցից արտաքնապես տարբերվող երկվորյակների մոտ տարբերություններն ավելի նկատելի են եղել:
Արդյունքում պարզվել է, որ մազերի ճերմակումը կապված չէ կենսակերպի հետ, այլ սահմանվում է գենետիկ գործոններով, որոնք մարդիկ ի զորու չեն փոխել: Սակայն, փորձագետների կարծիքով, այս «օրենքում» նույնպես լինում են բացառություններ:










