Սկանդալային բացահայտում Facebook–ի աշխատակցուհու կողմից
Այն մասին, թե ինչ մեթոդներ է կիրառում Facebook-ը օգտատերերի տվյալների հետ աշխատելիս, պատմել է ընկերության աշխատակիցներից մեկը: Այս հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել ողջ համացանցում։ Այս մասին հաղորդում է Korrespondent.net-ը:
Մասնավորապես, աշխատակցուհին պատմել է, որ ամեն անգամ, երբ Facebook-ի օգտատերերը բացում են իրենց կամ ուրիշների էջը, լուսանկարները, հաղորդագրություն են ուղարկում կամ ինչ որ այլ գործողություն անում, նրանց գործողությունները ֆիքսվում են աշխատակիցների կողմից:
Բացի այդ, մինչև վերջերս Facebook-ի աշխատակիներն ունեին ունիվերսալ գաղտնաբառ, որով կարողանում էին բացել ցանկացած օգտատիրոջ անձնական էջը: Այժմ, սակայն, ընկերությունը հրաժարվել է նման մեթոդից և այս կամ այն օգտագիրոջ անձնական էջը բացելու համար աշխատակիցները պարտավոր են դիմել Facebook-ի ղեկավարությանը` թույլտվություն ստանալու համար:
Facebook-ի աշխատակիցները նաև ունեն բոլոր օգտատերերի հաղորդագրություններն ընթերցելու հնարավորություն, ընդ որում, կապ չունի` օգտատերերը ջնջել են դրանք, թե ոչ:
Հարցազրույցի հրապարակումից հետո համակարգչային անվտագության փորձագետներն անհրաժեշտ են համարել հերթական անգամ հասարակական ցանցերից օգտվողներին զգուշացնել, որ նրանց կողմից տեղադրված տեղեկությունները կոնֆիդենցիալ չեն և կարող են հասանելի լինել լայն զանգվածներին։










