Google-ի զուտ շահույթն ավելացել է 54%-ով
Ինչպես տեղեկացնում է РБК-ն, Google Inc.-ն այսօր հրապարակել է ֆինանսական հաշվետվությու, որի համաձայն Google-ի զուտ շահույթը 2009թ. ավելացել է 54%-ով և կազմել է 6.5 մլրդ դոլար (1 բաժնետոմսը` 20.6 դոլար)։ Համեմատության համար նշենք, որ 2008թ. այս ցուցանիշը կազմում էր 4.2 մլրդ դոլար (1 բաժնետոմսը` 13.46 դոլար)։ 2009թ. ընկերության հասույթը նույնպես ավելացել է` նախորդ տարվա 21.8 մլրդ-ի փոխարեն կազմելով 23.7 մլրդ։
Այնուհանդերձ, չորրորդ եռամսյակում Google-ի զուտ շահույթը կազմել է 1.97 մլրդ դոլար նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 382 մլն դոլարի համեմատ։ Հասույթն այս ժամանակահատվածում ավելացել է 17%-ով և կազմել է 6.7 մլրդ դոլար նախորդ տարվա 5.7 մլրդ դոլարի փոխարեն։
Ընկերության մամլո հաղորդագրությունում ասվում է, որ Google-ը կարողացավ դրական արդյունքների հասնել համաշխարհային տնտեսության վիճակի բարելավման, ընկերության բիզնես-մոդելների հաջող օպտիմալացման, նոր նախագծերի և գրագետ պլանավորված աշխատանքի շնորհիվ։










