Toyota–ն երկու միլիոն ավտոմեքենա է հետ կանչել
Toyota ընկերությունը ԱՄՆ-ում հետ է կանչել իր 2,3 միլիոն մեքենա` գազի սեղմակի հետ կապված խնդիրների պատճառով: Այս մասին հաղորդում է Газета.ru-ն:
Ինչպես հայտնել է ընկերության մամուլի քարտուղար Բրայան Լայոնսը, հետ են կանչվել 2009-2010թթ արտադրության Toyota Rav 4, Corolla, Matrix և մի քանի այլ մոդելներ:
Նշենք, որ դեռևս չի հաղորդվում` արդյոք ընկերությունն իր մեքենաները հետ կկանչի նաև այլ երկրներում:










