Apple-ը բջջայինների շուկայի առաջատարն է

12:31 • 26.01.10

2009թ. չորրորդ եռամսյակում աշխարհում սմարթֆոների և բջջային հեռախոսների շուկայում ուժերի վերադասավորություն տեղի ունեցավ. Apple-ը գրավեց առաջատարի դիրքերը` առաջ անցնելով իր գլխավոր մրցակից Nokia-ից: Այս մասին, ըստ infox.ru-ի, գրում է AdMob հետազոտական ընկերությունը:

Անցած տարվա վերջում Apple-ին հաջողվեց գրավել բջջային հեռախոսների շուկայի 36%-ը, այն դեպքում, երբ Nokia-ին բաժին ընկավ հեռախոսների վաճառքի ընդամենը 18%-ը:

AdMob-ի վարկանշային աղյուսակում երրորդ տեղը գրավել է հարավկորեական Samsung ընկերությունը` 11%-ով, իսկ չորրորդ և հինգերորդ տեղերում են համապատասխանաբար HTC և Motorola ընկերությունները, որոնցից յուրաքանչյուրին պատկանում է շուկայի 6-ական տոկոս: