Թողարկվել է հեղուկբյուրեղյա նոթատետր

13:45 • 26.01.10

Improv Electronics ընկերությունը թողարկել է հեղուկբյուրեղյա Boogie Board սարքավորում, որը կփոխարինի թղթե նոթատետրերին: Սարքավորումը ներկառուցված է Kent Displays ընկերության Reflex LCD ծածկույթով: Այն իրենից ներկայացնում է պլաստիկ ծածկույթ, որն արձագանքում է սեղմանն ու պահպանում գրված տեղեկությունները: Այս մասին հաղորդում է lenta.ru-ն:

Սարքավորմանն անհրաժեշտ չէ էներգիա գրելու ժամանակ: Այն ծախսվում է միայն տեղեկությունները ջնջելիս: Սակայն հեղուկբյուրեղյա սարքավորման մեջ ներկառուցված է փոքր մարտկոց, որի լիցքերը բավարար են 50 հազ. ջնջումի համար:

Boogie Board-ը դեռևս չի կարող փոխանցել գրառումները նոր սարքավորման վրա` համակարգչի, նոութբուքի կամ բջջային հեռախոսի: Նորամուծության արժեքը մոտավորապես 30 դոլար է: