Yahoo-ի շահույթը կրկնակի պակասել է

18:23 • 27.01.10

Իր ժողովրդականությամբ աշխարհում երկրորդ խոշոր որոնողական համակարգն ունեցող Yahoo ընկերությունը հայտարարել է 2009թ. չորրորդ եռամսյակում 153 միլիոն դոլարի շահույթ ստանալու մասին:

Նշենք, որ 2008թ. նույն ժամանակահատվածում Yahoo-ն ունեցել էր 303 միլիոն դոլարի շահույթ։ Այս մասին հաղորդում է BBC-ն:

Նշենք նաև, որ համաշխարհային տնտեսական ճգնաժամի դեմ պայքարելու համար ինտերնետային ընկերությունը վնասներից խուսափելու համար ստիպված էր եղել կրճատել 2000 աշխատատեղ: