Apple-ը ներկայացնում է նոր iPad

15:54 • 28.01.10

Apple ընկերության գործադիր տնօրեն Սթիվ Ջոբսը ներկայացրել է iPad` որպես ընկերության «վերջին նորամուծություն»: Ըստ Ջոբսի` այն ավելի մտերիմ է, քան լեփթոփը: Այդ մասին հաղորդում է Hurriyet-ը:

Առայժմ նորամուծության վաճառքի կամ գնի մասին ոչ մի տեղեկություն չի հաղորդվում: Ըստ վերլուծաբանների` բարակ և տափակ համակարգչի միջոցով կարելի է դիտել տեսաձայնագրություններ, որոնումներ կատարել համացանցում, խաղերից օգտվել և ընթերցել էլեկտրոնային գրքեր: