Microsoft-ի հիմնադիրը պայքարում է մալարիայի դեմ

13:48 • 29.01.10

Microsoft ընկերության հիմնադիր Բիլ Գեյթսը պայքարում է մալարիայի դեմ: Փորձ է արվում ստեղծել այդ հիվանդության դեմ պատվաստանյութ: Օրերս Բիլ Գեյթսը հայտարարել է, որ մալարիայի դեմ պատվաստանյութը պատրաստ կլինի երեք տարի անց, հաղորդում է medportal.ru-ն:

Նշենք, որ այդ պատվաստանյութի հետազոտությունները ֆինանսավորում է «Բիլ և Մելինդա Գեյթս» հիմնադրամը։

Ըստ Գեյթսի` ներկա պահին պատվաստանյութը կլինիկական փորձարկումների երրորդ փուլում է: Չնայած պատվաստանյութը պատրաստ կլինի երեք տարի անց, այնուամենայնիվ, բարձր արդյունավետության դեղամիջոցի մշակման համար կպահանջվի 5-10 տարի: