Microsoft-ի եռամսյակային շահույթն աճել է 60 տոկոսով

16:08 • 30.01.10

2009-2010 ֆինանսական տարվա (ավարտվել է 2009թ. դեկտեմբերի 31-ին) 2-րդ եռամսյակում Microsoft Corp. ընկերության զուտ շահույթն աճել է 60%-ով՝ կազմելով 6,7 մլրդ դոլար (նախորդ ֆինասնական տարվա նույն ժամանակահատվածում ցուցանիշը 4,18 մլրդ էր)։ Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 13 տոկոսով աճել է նաև ընկերության հասույթը՝ կազմելով 19,2 մլրդ դոլար։ Մեկ բաժնետոմսի դիմաց շահույթը կազմում է 0.74 դոլար։
Նման տվյալներ է պարունակում Microsoft Corp.-ի հրապարակած ֆինանսական հաշվետվությունը։
Հիշեցնենք, որ հաշվետու եռամսկայում ընկերությունը թողարկել է իր նոր՝ Windows 7 գործարավարական համակարգը, որի վաճառքներն էլ ապահովել են ֆինասնական ցուցանիշների նման աճ։
Microsoft-ի արտադրանքը վաճառվում է աշխարհի շուրջ 80 երկրում, ծրագրերը թարգմանված են ավելի քան 45 լեզուներով։