Վիտամին E-ն կարճացնում է կյանքը

15:42 • 01.02.10

Վիտամին E-ն իր հակաօքսիդանտային ուժեղ հատկանիշների պատճառով կարող է առողջությանն ավելի շատ վնաս տալ, քան օգուտ: Ինչպես հաղորդում է Donbass.ua կայքը, նման եզրահանգման են եկել Թել Ավիվի համալսարանի մասնագետները:

Բժիշկները նախազգուշացնում են, որ վիտամին E-ի տևական օգտագործումը կարող է բացասական հետևանքներ ունենալ օրգանիզմի համար: Միացյալ Նահանգների, Եվրոպայի և Իսրայելի մոտավորապես 300 հազ. մարդկանց հետազոտման արդյունքում պարզվել է, որ նրանց մոտ, ովքեր չեն ընդունում վիտամին E, առողջությունն ավելի ամուր է։

Բժիշկները եկել են եզրակացության, որ վիտամին E ընդունող մարդիկ սովորաբար ավելի կարճ են ապրում: Իսրայելցի հետազոտողները նաև հերքել են այն հիպոթեզը, թե վիտամին E-ն նպաստում է հիվանդությունների զարգացման ընթացքի դանդաղեցմանը: Այն, ըստ մասնագետների, ոչ միայն օգուտ չի տալիս առողջությանը, այլև որոշ դեպքերում կարող է հանգեցնել բացասական հետևանքների: